Apple-ը կարգելափակի գողացված մասերով iPhone-ների ակտիվացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple-ը հնարավոր է դարձրել արգելափակել iPhone սմարթֆոնների ակտիվացումը, եթե դրանք պարունակում են գողացված կամ կորած մասեր։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը։

Activation Lock ֆունկցիան այժմ թույլ չի տալիս iPhone-ի վերագործարկումը, եթե այն պարունակում է մասեր, որոնք ստացվել են նույն գործառույթ ունեցող մեկ այլ սմարթֆոնից, որին միացված է «կորցրած սարքի ռեժիմը»: Պորտալը նշում է, որ այս տարբերակը մշակվել է հաճախորդների և իրավապահների խնդրանքով և արդեն առկա է iOS 18 սմարթֆոնի օպերացիոն համակարգի նոր տարբերակի վերջնական բետա տարբերակում։

Սակայն, ինչպես գրում է 9to5Mac-ը, նորամուծությունն ամբողջությամբ չի լուծի սմարթֆոնների գողության խնդիրը, քանի որ ֆունկցիան տարածվում է միայն iPhone-ի հիմնական բաղադրիչների վրա։ Բացի այդ, նման քայլը կարող է դժվարացնել օրինական կերպով ձեռք բերված օտար մասերի օգտագործմամբ սմարթֆոնների վերանորոգումը:




Լրահոս