Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10–ին։ Այրվել է Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատունը ( մոտ 500 քմ): Տուժածներ չկան։