Հրդեհ՝ Աշտարակ քաղաքի Այգեստան փողոցի ավտոտնակներից մեկում. ինչ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։42-ին, մարվել՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 00։35-ին։ Այրվել են ավտոտնակում (մոտ 50 քմ) կայանած երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա, ավտոպահեստամասեր և գույքը։




Լրահոս