Դեռ չէր ավարտվել Հայաստանի ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը ՌԴ, երեկ վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բաթում` Վրաստանի հետ լուրջ տնտեսա-քաղաքական դաշինքի մասին զրուցելու: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ` դա խոսում է մեր արտաքին քաղաքականության դեգրադացիայի մասին. ,Այսինքն` մեկը Մոսկվայում ՀԱՊԿ-ին վերաբերող թղթեր է ստորագրում, մյուսը գնում է, նրա թշնամու հետ պայմանավորվածություննե՞ր է ձեռք բերում: Քանի որ ՀՀ իշխանության ներսի դեգրադացումը տեղափոխվել է նաեւ արտաքին քաղաքական ոլորտ, ռուսները գլուխ չեն կարողանում հանել` Հայաստանը ո՞ւմ հետ է եւ ի՞նչ է ուզում: Իսկ ամբողջ զավեշտն այն է, որ հարցնում են հենց այն մարդուց, որը մարմնավորում է հայկական արտաքին վեկտորի անհասկանալիությունըե:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՈՒԹՅԱՆ ՎԵԿՏՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ