Բելառուսը և Չինաստանը կընդլայնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում և կքննարկեն փոխգործակցության նոր ոլորտներ։ Այս մասին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Մենք զրուցել ենք իմ գործընկերոջ՝ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի պաշտպանության նախարարի հետ և նախանշել մեր համագործակցության հետագա հեռանկարները»,- ասել է նախարարը, որի խոսքերը տարածել է Բելառուսի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության, խաղաղապահության, ուսուցման, համատեղ մարտական պատրաստության ոլորտում համագործակցություն մենք արդեն ունենք, բայց դրանով չենք սահմանափակվում։ Մենք քննարկել ենք մի շարք իրադարձություններ, որոնցում կավելացնենք համագործակցության ծավալները, կքննարկենք փոխգործակցության նոր ուղղություններ։ Երբ մանրամասն ուսումնասիրենք այդ հարցերը, դուք, իհարկե, կիմանաք ամեն ինչի մասին»,- նշել է Խրենինը։
Նախարարն ընդգծել է, որ այսօր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը «շատ լավ մակարդակի վրա է» և չինացի գործընկերոջ հետ քննարկել է «համագործակցության խորացման հետագա հեռանկարները»։