
ՔՊ խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 23-26-ը կգործուղվեն Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պատվիրակության կազմում կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Տրդատ Սարգսյանը եւ Միքայել Թումասյանը:
Թե ինչ օրակարգով են ՔՊ-ականները մեկնում, հայտնի չէ, ԱԺ նախագահի համապատասխան կարգադրության մեջ տեղեկություն չկա այդ մասին: