Ալթայի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է, հայտնում է Ալթայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուբցովսկի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը մասնավոր է։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մարզային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հավելել են, որ «օդանավում եղել է միայն օդաչուն»։ Հարուցվել է քրեական գործ: