ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ համայնքի ղեկավարը՝ Արմեն Հակոբջանյանը, ավագանու նիստ է հրավիրել ու մենակ նա է ներկա եղել այդ նիստին։ Վերջինս դահլիճի միակ ներկա անձն է եղել։
Ինչու ավագանիները չեն ներկայացել, առաջիկայում կներկայացնենք համայնքում առկա մթնոլորտը, որը, ըստ տարածված լուրերի, ստեղծում է Սյունիքի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը։
Նշենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքի ղեկավար է ընտրվել 2022 թվականին, երբ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը լիազորությունները դադարեցնելու համար դիմում գրեց։
Քնար Մանուկյան