
Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց. Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:
Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի՝ արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե՞ խնջույքն ավարտվել է, կենացը՝ մոռացվել …»,- գրել է վարչապետը: