ՖՈՏՈ. ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով համապետական ստորագրահավաքի մեկնարկը տրված է. Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով համապետական ստորագրահավաքի մեկնարկը տրված է, այս մասին հայտնում է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.amգրել էր՝ սեպտեմբերի 16-ից մեկնարկում է Հայաստանի՝ ԵՄ անդամակցելու հարցը հանրաքվեի դնելու պահանջով ստորագրահավաքը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբը կղեկավարի «Հանրապետություն» կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյանը, իսկ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչը՝ Արտակ Զեյնալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտախորհրդարանական մի քանի ուժեր ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե սկսելու փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ։

50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ նրանք համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԱԺ՝ պահանջելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։

Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։




Լրահոս