ԵՐՐՈՐԴԸ` ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի  երդմնակալության արարողությունը: Ինչպես եւ նախորդ քաղաքապետի դեպքում, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը դու-ով դիմեց Երեւանի նոր քաղաքապետին եւ հույս հայտնեց, որ նա իրեն հուսախաբ չի անի: Անշուշտ, Տարոն Մարգարյանի դեպքում թերեւս  ինչ-որ տեղ հասկանալի է, որ նրանից տարիքով ավագ Սերժ Սարգսյանը դու-ով է դիմում, այլ հարց է, սակայն, թե որքանով է դա տեղին նման արարողակարգային, պետական նշանակության միջոցառման ժամանակ: Առանց այդ էլ նորընտիր քաղաքապետն ընկալվում է իբրեւ ինքնուրույնությունից զուրկ,  Հանրապետական կուսակցության վերնախավի կամակատար գործիչ: Եւ նման  տնավարի դիմելաձեւով Սերժ Սարգսանն, ըստ էության, էլ ավելի ցցուն դարձրեց Տարոն Մարգարյանի` ,մեր տղայիե կարգավիճակը: Ինչեւէ, փաստն այն է, որ 2009թ. ընտրովի համակարգի անցնելուց հետո Երեւանի վրա քաղաքապետ չի գալիս, եւ նրանք փոխվում են` տարին մեկ հաճախականությամբ: Ուստի, խախտելու համար այդ տխուր ավանդույթը, Տարոն Մարգարյանը պետք է կարողանա  նախագահականի ներկա եւ նախկին աշխատակիցների հետ լավ հարաբերություններ հաստատելուց բացի, դրսեւորել նաեւ որոշակի ինքնուրույնություն քաղաքին առնչվող կարեւոր հարցերում: Ի վերջո, առնվազն առաջիկա երկու տարիների համար Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանն իշխանությունների միակ հնարավոր թեկնածուն է, նրանից բացի, գործող ավագանու կազմում որեւէ այլ հարմար թեկնածու չկա: (Գագիկ Բեգլարյանին հանած իհարկե: Սակայն եթե Սերժ Սարգսյանը վերջինիս կրկին քաղաքապետ կարգելու ցանկություն ունենար, ապա դա արդեն իսկ արած կլիներ): Հետեւաբար, այս պահին Տարոն Մարգարյանը բավականաչափ ռեսուրս ունի` իրեն որպես ուժեղ եւ ինքնուրույն ֆիգուր դրսեւորելու համար: Որքանով նա կօգտագործի այդ ռեսուրսը` դժվար է ասել: Սակայն միանշանակ է, որ ճիշտ աշխատանքի դեպքում այս պաշտոնը կարող է հիանալի ,տրամպլինե լինել ապագա ավելի մեծ քաղաքական  նպատակների իրագործման համար: Ահա հենց այստեղ է, որ Տարոն Մարգարյանի առջեւ կարող են դռներ փակվել ու խոչընդոտներ ստեղծվել: Ի վերջո, որքան էլ որ Մարգարյանը երիտասարդ է, այնուամենայնիվ, իր տեսակով զգալիորեն տարբերվում է քաղաքական լուրջ ամբիցիաներ ունեցող եվրոպաներում կրթված երիտասարդների հայտնի տեսակից: Ավելին, ինչ-ինչ հարցերում առկա է անգամ ներքին անհամատեղելիություն, որը որոշակի իրավիճակում կարող է հանգեցնել  բախման: Հետեւաբար, նա ընդունելի տարբերակ է ,ՊՏ տՏՐօ, ՊՏ ՉՐպՎպվՌե` մինչեւ եվրոպական երիտասարդությունը զգա, որ արդեն եկել է իշխանությունը վերցնելու ժամանակը:




Լրահոս