Իշխանությունը կադրերի սով ունի, սակայն այդ շարքերը չի պատրաստվում համալրել այն մարդկանցով, ովքեր աջակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան պայքարին։
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իգոր Սարգսյանը սեպտեմբերի 11-ին վերականգնվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Ապա, 2 օր անց, կասկածելի քամիները փոթորկեցին վարչապետի հոգին և նա կրկին ազատեց Իգոր Սարգսյանին։
Բանն այն է, որ Իգոր Սարգսյանը Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ակտիվ մասնակիցներից է։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը Իգոր Սարգսյանի պաշտոնը վերականգնել է դատարանի որոշման համաձայն։
Ստացվում է, որ Փաշինյանի սիրելի դատական համակարգը վարչապետի սրտով որոշում չի կայացնում։
Սրանից դրդված՝ Նիկոլ Փաշինյանը 2 օր անց ազատեց Իգոր Սարգսյանին։
Էմմա Միքայելյան