Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլում «Գանձասարն» ընդունել է «Արարատ-Արմենիային»:
Խաղն ավարտվել է հյուրերի վստահ հաղթանակով՝ 3։0։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլով աչքի են ընկել Ալեքսիս Ռոդրիգեսը, Արմեն Համբարձումյանը և Էրիկ Օկանսին։
Առաջին խաղակեսում տանտերերը չեն կարողացել իրացնել 2 նշանակված 11 մետրանոց: Սարգիս Շահինյանի հարվածից հետո գնդակը ետ է մղել Դանիլո Կուչերը, իսկ Բերտրան Մանիի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին:
Այս խաղից հետո հյուրերը 9 միավորով բարձրացել են 4-րդ հորիզոնական։ «Գանձասարը» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։