Զախարովան «տեղեկատվական պատերազմ» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня»-ի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը «տեղեկատվական պատերազմի հայտարարում» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня» մեդիա ընկերության հասցեին՝ կապված այլ երկրների ներքին գործերին միջամտելու և ենթադրյալ ռազմական գնումների վերաբերյալ:

«Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն, սահմանափակող միջոցներ չեն։ Դա տեղեկատվական պատերազմի հայտարարում է, ինչի հիմքում ընկած է միանգամայն հստակ ռուսատյաց ազգայնական գաղափարախոսություն, այնպիսին, ինչպիսին մենք բազմիցս տեսել ենք մարդկության պատմության ընթացքում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ քողարկվելով օրենքներով և օգտագործելով ցանկացած հնարավորություն:




Լրահոս