«Մենք հետնապահ չենք,մենք Մանչեսթեր Յունայթեդն ենք». Գիգս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 40-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգսը Չեմպիոնների լիգայում Բավարիայի հետ կայանալիք խաղի նախօրեին հայտարարել է, որ «Մանկունյանցիներին» հետնապահ չի համարում ։

«Բավարիան ֆանտաստիկ թիմ է, և շատերը նրան համարում են այս դիմակայության ակնհայտ ֆավորիտ, բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, սա «Օլդ Տրաֆորդն» է, և մենք այստեղ շատ հիանալի երեկոներ ենք տեսել,այդ թվում եվրոպական մրցաշարերում»,-մեջբերում է բրիտանական մամուլը ։

«Մանչեսթերի» և «Բավարիայի» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին, «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում։




Լրահոս