
Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեի շրջանին ռուսական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
«Ռուսները կրկին հարվածել են մարզին: Այս անգամ գնդակոծել են Գուլյայպոլեի գրոմադան։ Հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի տարածքին։ Զոհվել է երեք մարդ։ Բոլոր զոհվածները այդ ձեռնարկության աշխատակիցներն են»,- նշել է պաշտոնյան։