ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի  16-ի երեկոյան` որսի ժամանակ, զենքից անզգույշ օգտվելու արդյունքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի 2 վարորդներից մեկը վիրավորել է մյուսին:  ,Ժողովուրդե-ի տեղեկություններով, երբ որսորդների 5 հոգանոց խումբը  մի քանի բադ խփելուց հետո ցրվել է ընկած թռչունները հավաքելու, Դավիթ Տոնոյանի վարորդներից Արտյոմ Կարապետյանն ասել է` ,բադը թռավե ու խնդրել է զենքը, որը գտնվել է մյուս վարորդի` Համլետ  Մկրտչյանի ուսին: Փոխանցելու ժամանակ զենքը  կրակել է, ինչից հետո տեսել են, որ փոխանցողի ոտքը վիրավորված է: Առաջին օգնություն ցույց տալուց հետո Մկրտչյանին տեղափոխել են հիվանդանոց: Մեր աղբյուրի հավաստմամբ` որսորդների խումբն այդ կազմով հաճախ է գնացել  որսի, իսկ կրակող զենքն էլ եղել է օրինական գրանցված: Դեպքի ժամանակ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եղել է Ղազախստանում:




Լրահոս