ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի վրաց պաշտոնակցի՝ Իրակլի Կոբախիձեի հետ, նախատեսված են նաև հայտարարություններ զանգվածային լրատվամիջոցների համար: