Ուշագրավ իրավիճակ` Արմավիրի մարզում. ահազանգ է եղել. հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ, հրացաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին անհայտ քաղաքացին ահազանգել է իրավապահներին եւ հայտնել, որ ինքը 2020թ-ի 44-օրյա պատերազմի մասնակից է և Արցախից իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին։

Արդյունքում ահազանգի հետքերով գնացել են իրավապահները եւ նշված վայրից հայտնաբերել են 2 հատ «ԱԿ» տիպի ինքնաձիգ, 1 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 1 հատ «Շմայսեր» տիպի ինքնաշեն գնդացիր, 1 հատ «Մակարով» տիպի մարտական ատրճանակ, 1 հատ «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ, 1 հատ օդաճնշիչ ատրճանակ, 1 հատ գազային ատրճանակ, 6 հատ տարբեր տիպի և տ/չ-ի ողորկափող հրացաններ, 7 հատ տարբեր տիպի նռնակներ, 12 հատ նռնակի պայթուցիչներ, 698 հատ տարբեր տ/չ-ի փամփուշտներ, հրանոթի արկի մարտական գլխիկ, ինքնաձիգի 12 հատ դատարկ փամփշտատուփ, 7 հատ պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն, ատրճանակի պատյան, 3 հատ հակագազ և 3 հատ հակագազի բալոններ։

Ընդհանուրը 14 միավոր զենք։

Քնար Մանուկյան




Լրահոս