Ժողովրդի տված քվեի արհամարհանք, քաղբանտարկյալներ․ նշում ենք ժողովրդավարության օրը․ Թ․ Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«2007 թվականի սեպտեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից այդ օրը հաստատվեց որպես Ժողովրդավարության միջազգային օր` ամբողջ աշխարհում ժողովրդավարության սկզբունքները խթանելու և պահպանելու նպատակով։

Ժողովրդավարության գործիքները Հայաստանում, սակայն, փչացել են` չեն գործում ըստ պատշաճի

✔️կեղծվող ընտրություններ
✔️ժողովրդի տված քվեի արհամարհանք
✔️ազատ խոսքի սահմանափակումներ
✔️քաղբանտարկյալներ
✔️քաղաքական պատվերով գործող դատարաններ
✔️ընդդիմության լծակներից զրկված խորհրդարան
✔️խոսքի ազատության սահմանափակում` ընդհուպ կալանքներով
✔️հասարակության բևեռացում և բաժանում գույների
✔️հասարակական կարծիքի շահարկում
✔️կոռուպցիայի խորացում

Շարքը կարող եք շարունակել ինքներդ»։




Լրահոս