Սեպտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամի քաղաքը կրկին դարձել է անանցանելի: Ամեն անգամ հորդառատ անձրևից հետո Երևանը դառնում մի մեծ «լիճ», որտեղ անհնար է անգամ երթևեկություն իրականացնել, ինչն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին:
Ամեն անգամ անձրևից հետո անանցանելի է դառնում գետնանցումները, վնասվում են մի շարք խանութներ, այգիներ, շենքեր, որից հետո վերականգնումը բարդ է տրվում:
Մեկ այլ խնդիր է, որ հորդառատ անձրևներից հետո Երևանի քաղաքապետարանը չի ապահովում մաքուր մայթերն անձրևից հետո հողի կուտակումներից:
ArmLur.am-ը դեռ նախորդ անգամ նման իրավիճակի ժամանակ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվել էր, թե ով է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պատասխանատուն և ի՞նչն է նման իրավիճակի պատճառը, վերջինս ասել էր՝ դա սպասարկվում է «Վեոլիա ջրի» կողմից:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ամեն անգամ նման իրավիճակ ստեղծվում անձրևներից հետո։ Վերջինս ասաց, որ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավորման նիստում ասել է, որ հեղեղատար համակարգը հին ու անմխիթար վիճակում է:
«Ինչը հանձնված է Վեոլիային մենք ամեն ինչ սպասարկում, շահագործում ենք այնքանը, որքանը պահանջվում է մեզանից: Մենք տարին երկու անգամ մաքրման, շահագործման բոլոր աշխատանքները կատարում ենք լիարժեք, բայց քաղաքի մեծ մասը չունի հեղեղատար համակարգ, որը մեր իրավասության տակ չի։ Այն, ինչ մեզ հանձնված է, մենք դա լիարժեք կատարում ենք»,-ասաց Կարինե Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան