ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հեղեղատար համակարգը հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա․ Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ անձրևների պատճառով ստեղծված իրավիճակին, նշեց, որ ջրահեռացման համակարգը Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չէ.

«Այս համակարգը մեր տիրապետության տակ չէ, վերջին երկու տարում է, որ մենք առհասարակ սկսել ենք համակարգում ներդրումներ անել։ Երկու տարի է, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և աշխարհի տարբեր քաղաքներում այդ նույն խնդիրներն առաջանում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս