ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետարանի մոտ հնչած կրակոցների և ծեծկռտուքի տեսագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ փողոցների խաչմերուկում մեքենաների վարորդները վիճաբանում, ծեծում միմյանց, որի հետո հնչում է կրակոց։

Երեկ Shamshyan.com-ը հրապարակել էր, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ, Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինիս ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ մեկ անձ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց եւ գնտվում է ոստիկանների հսկողության տակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս