ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն ԱԱԾ կեղծ համազգեստով առեւանգման տեսանյութը։
Սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն առևանգողները նրա ամուսնուց պահանջել են 100 հազար դոլար:
Ամերիկահայ բիզնեսմենի կնոջն առեւանգողը նրա ընկերն է, որը Քանաքեռ-Զեյթունում հայտնի է «քանաքեռցի Վաչո» անունով:
Սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշան ունեցող հագուստով, մոտեցել էին Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել անհայտ ուղղությամբ։
SHAMSHYAN.com-ը հայտնել է, որ առեւանգված կնոջը Տավուշի մարզի գյուղերից մեկում են գտել, իսկ առևանգողներին «Զվարթնոց» օդանավակայանից:
Առեւանգված 55-ամյա Լուսինե Մ․-ի վրա որեւէ հետքեր չեն եղել։ Առևանգված կնոջ ամուսնու ընկերը նրան պահել է անհայտ վայրում ու փող է պահանջել, որը բիզնեսմենը չի կարողացել գտնել։ Արդյունքում իրավապահներն են բացահայտել դեպքը:
Այս դեպքով կան 4 կալանավորվածներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան