2023-2024 թվականներին քանի՞ հոգի է ծնվել, մահացել, ամուսնացել և ամուսնալուծվել․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով ամփոփվել են հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:

ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2024թ. hունվար-հուլիս ամիսներին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը կազմել է 122.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 141.2%-ի համեմատ:

2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում ծնվել է 18 632 մարդ, իսկ նախորդ տարում՝ 2023 թվականին, ՀՀ-ում ծնվել է 20 157 մարդ։ Այսինքն սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարում ծնելիության մակարդակը մոտ 2000-ով պակասել է։

2024-ին մեռելածինների թիվը եղել է 266-ը, իսկ նախորդ տարի՝ 244։

Այս տարի մահացածների թիվը 15 166 է, իսկ նախորդ տարի եղել է 14 273, ստացվում է այնպես, որ գրեթե 1000-ով այս տարի ավելացել են մահվան դեպքերը։ 0-1 տարեկանների մահվան դեպքերն այս տարի եղել են 118-ը, իսկ նախորդ տարի՝ 138-ը։ 0-4 տարեկանների մահվան դեպքերը այս թվականին եղել են 144-ը՝ նախորդ տարվա 164-ի փոխարեն։

Բնական հավելաճի թիվն այս տարի 3 466 է, ինչը ավելի քիչ է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի բնական հավելաճի թիվը եղել է 5 884։

Այս տարի ամուսնությունների ընդհանուր թիվը կազմել է 8 974, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան եղել է անցած տարի։ Անցած տարում ամուսնությունների ընդհանուր թիվը եղել է 9 156։ Առավել հետաքրքրական է ամուսնալուծությունների ցուցանիշները, որոնք այս տարի կազմում են 2 626, ինչը 36-ով շատ է անցյալ տարվա ցուցանիշից։ 2023 թվականին ամուսնալուծությունների ցուցանիշը եղել է 2 590։

Աննա Սրապիոնյան




Լրահոս