ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեծ միջոցառում է սպասվում». ինչ է քննարկել Բագրատ Սրբազանն ընդդիմադիր պատգամավորների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննարկել ենք ընդհանուր «Սրբազան շարժմանը» վերաբերող հարցեր, նշել ենք, որ մենք՝ որպես ընդդիմադիր շարժում մյուս ընդդիմադիրների հետ միասին մեր աջակցությունն ենք հայտնելու, նաև անդրադարձել ենք գործիքակազմերին, որոնք վերաբերում են ԱԺ ընդդիմադիր խմբակցության գործողություններին, պայմանավորվել ենք, որ ապագայում ևս մեր աջակցությունը ցուցաբերելու ենք հենց խորհրդարանում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Շարժման և խորհուրդը և ղեկավարությունը, նաև մեր ժողովուրդը պիտի իմանան, որ յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար և համառ գործողություններ, և այդ պարագայում բոլորը պիտի իրենց դերակատարումն ունենան։ Նաև գտնում եմ, որ շատ ձգձգումներն էլ չպետք է լինեն, պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն վերջնական նպատակին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս