ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը սեպտեմբերի 17-ից մինչև 20-ը:
Այսպիսով՝ FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքի արժեքը 70.000 դրամ է, իսկ Ural Airlines-ում 3 ժամ 15 րոպե թռիչքը կարժենա 77.900 դրամ:
Armenian Airlines ավիաընկերությունն առաջարկում է 3 ժամ 25 թոպե ուղիղ թռիչք, որի արժեքը 78.561 դրամ է:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ թռիչքը կարժենա 63.480 դրամ: Ural Airlines-ում 3 ժամ 15 րոպե թռիչքը կարժենա 73.380 դրամ:
FlyOne ավիաընկերությունում՝ 63.480 դրամ, թռիչքի տևողությունը 3 ժամ 10 րոպե:
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Armenian Airlines ավիաընկերությունը 3 ժամ 25 րոպե թռիչքի համար առաջարկում է 69.480 դրամ արժողությամբ ավիատոմս:
Azimuth ավիաընկերությունում 3 ժամ 30 րոպե թռիչքը կարժենա 72.960 դրամ:
Արդեն սեպտեմբերի 20-ին FlyOne-ում կրկին 3 ժամ թռիչքը կարժենա 63.000 դրամ:
Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 25 թոպե թռիչքը կարժենա 64.000 դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան