2024թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով ամփոփվել են հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2023 թվականին ՀՀ-ում ամբողջ բնակչության հաշվով կյանքի միջին տևողությունը կազմել է 77 տարեկանը, կանանց մոտ՝ 81 տարեկանը, իսկ տղամարդկանց մոտ՝ 74 տարեկանը։ Ստացվում է, որ ամբողջ ՀՀ-ում կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։
ՀՀ քաղաքային բնակչության կյանքի միջին տևողությունը կազմում է 77 տարեկանը, կանանց մոտ՝ 81 տարեկանը, իսկ տղամարդկանց մոտ՝ 73 տարեկանը։
ՀՀ գյուղային բնակչության կյանքի միջին տևողությունը կազմում է կրկին 77 տարեկանը, կանանց մոտ՝ 80 տարեկանը, իսկ տղամարդկանց մոտ 74 տարեկանը։
Կից նաև ներկայացնում ենք, թե հունվար-հուլիս ամիսներին որոնք են ՀՀ-ում մահացության պատճառները՝ ըստ մահվան հիմնական պատճառների։
Մահվան հիմնական պատճառներից առաջատարը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, այս տարի դրանցից մահացության դեպքերը կազմել են 8 151, իսկ նախորդ տարի՝ 7 647 դեպք։ Եթե համեմատենք 2024 թվականի և 2023 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարի մահացության թվերը այս հիվանդությունից գրեթե 1000-ով աճել են։
Երկրորդ հիվանդությունը, որից գրանցվել են մահվան շատ դեպքեր, նորագոյացություններն են (քաղցկեղ), որից այս տարի մահացության դեպքերը կազմել են 3 039, իսկ նախորդ տարի՝ 2 968 դեպք։
Շնչառական օրգանների հիվանդություններից մահացության ցուցանիշները ևս շատ են, որոնք այս տարի կազմում են 1 425, իսկ նախորդ տարի՝ 1 290 դեպք։
Աննա Սրապիոնյան