
Ռոստովի մարզում մեկ օրում հայտնաբերվել է գրեթե 140 հրդեհ, որոնցից 70-ը` լանդշաֆտային: Այդ մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։
Նա նշել է, որ կրակի պատճառով վնասվել է 30 շինություն, որոնց մի մասը՝ բնակելի։
«Ակսայի շրջանի ձախափնյա գոտում հրշեջները շարունակում են մարել լանդշաֆտային հրդեհը։ Այն տեղայնացվել է», – հայտնել է Գոլուբևը։
Նա հավելել է, որ Ակսայի, Կամենսկի և Բելոկալիտվինսկի շրջաններում սեպտեմբերի 15-ին բռնկված երեք անտառային հրդեհները` 9,5 հա ընդհանուր մակերեսով, մարվել են։
Հրշեջ-փրկարարների աշխատանքը բարդացել է ուժգին քամիների պատճառով։ Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ տեղի իշխանությունները հայտնել են, որ ավիացիայի օգտագործումն անհնար է եղանակային պայմանների պատճառով։