
Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:
Հիվանդության տարբեր փուլերի համար անվճար տրամադրվում է 4 անվանում դեղ:
Հայաստանում այս պահին 159 պացիենտ է բուժում ստանում այս հիվանդության դեմ:
Դեղերն, ըստ բժշկի նշանակման, անվճար տրամադրվում են առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով:
Ի՞նչ է ցրված սկլերոզը, ո՞ր տարիքում կարող են մարդիկ հիվանդանալ հաշմանդամության հանգեցնող այս հիվանդությամբ՝ պատմում է ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը: