Գեորգի Հարությունյանը գերազանցել է Ստյոպա Մկրտչյանի տարիքային ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 16-րդ հանդիպումն ու գերազանցել խորվաթական «Օսիեկի» ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանի տարիքային ռեկորդը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մկրտչյանն այդ տարիքում մինչև այս հավաքականում բոլորից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն էր` 15։

Գեորգի Հարությունյանը եղել է Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականի մեկնարկային կազմում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է 2023 թ. մարտի 25-ին։




Լրահոս