![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/fr4uL11xzDtvcjHT2boIfaFnZezorDH43n6W14kT.jpg)
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նրան սպառնում են՝ հրաժարվելու հրթիռների մշակումից։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է իրանցի և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսին։
«Մենք չենք փորձում միջուկային զենք ձեռք բերել։ ԱՄՆ-ը և Եվրոպան մեզ սպառնում են՝ դադարեցնելու հրթիռային ծրագրերը։ Եթե մենք չունենանք հրթիռներ, նրանք մեզ վրա ռումբեր կնետեն, ինչպես արեցին Գազայի հատվածում»,-ասել է Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի ցանկացել որևէ հակամարտություն հրահրել, սակայն Իսրայելը փորձել է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին։