Սեպտեմբերի 17․ Օրվա քրոնիկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ը, տարվա 260-րդ (նահանջ տարիներին՝ 261-րդ ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 105 օր։

Դեպքեր

14 – Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դառնում է Հռոմի կայսր։
1789՝ անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը
1871 – Ալպերում բացվում է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը
1959 – Կուբայից արտաքսվում է 131 հոգևորական
1988 – Սեուլում սկսվում են XXIV Օլիմպիական խաղերը
1991 – Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դառնում են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։

Ծնունդներ

1826 – Բեռնարդ Ռիման, գերմանացի մաթեմատիկոս (մ. 1866)
1857 – Կոնստանտին Ցիոլկովսկի, ռուս գիտնական (մ. 1935)
1908 – Ռաֆայել Իսրայելյան, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ
1917 – Յուրի Լյուբիմով, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր (մ. 2014)
1918 – Աշոտ Աբրահամյան (լեզվաբան), հայ լեզվաբան
1920 – Արտաշես Աբրահամյան, հայ բնանկարիչ
1925 – Հենրիկ Մարգարյան, հայ խորհրդային կինոռեժիսոր
1974 – Ռաշիդ Ուոլլաս, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ

Մահեր

1964 – Ցոլակ Ամերիկյան, թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծ. 1887)
1882 – Գևորգ Դ, 1866-1882 թթ. Ամենայն հայոց կաթողիկոս
1994 – Կարլ Փոփեր, ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծ. 1902)
1996 – Սպիրո Ագնյու ամերիկյան քաղաքական գործիչ, ԱՄՆ 39-րդ փոխ-նախագահը (ծ. 1918)։

Տոներ

Անգոլա՝ Հերոսների տոն
ԱՄՆ՝ Սահմանադրության օր

Աշխատանքային

Ուկրաինա՝ Փրկարարների օր




Լրահոս