ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 500 հազար դոլար տուգանք՝ հրազեն պահելու արգելքը խախտելու համար։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է հարուցված համապատասխան քրեական գործի մեջ։
«Հայցվորը հարգանքով հայտարարում է դատարանին, որ Ռայան Ուեսլի Ռութին մեղադրանք առաջադրելու հավանական պատճառ կարող է հանդիսանալ դատապարտված հանցագործի կողմից հրազեն և զինամթերք պահելու օրենքների խախտումը», – ասվում է հետաքննությունը վարող Հետախուզության Դաշնային Բյուրոյի կողմից Ֆլորիդայի դատարանին ուղղված հայտարարության մեջ:
Նշվում է, որ եթե կասկածյալը մեղավոր ճանաչվի դատապարտված հանցագործի կողմից զենք պահելու մասին օրենքը խախտելու համար, ապա նրան կարող է սպառնալ 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի ջնջված հերթական համարով զենք պահելու հոդվածը խախտելու համար, ապա նրան սպառնում է ևս հինգ տարվա ազատազրկում և նույնքան տուգանք։