ՖՈՏՈ․ Շինարարության ընթացքում պահպանվում է քարաշեն հատվածը. ու՞մ է պատկանում, ի՞նչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նկատել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Մաշտոցի 40 հասցեի շենքի բակում նոր շինարարություն է իրականացվում:

Շինարարությունը լայն թափով ընթանում է, բայց զավեշտալին այն է, որ տվյալ հատվածում դեռ կանգուն է մնացել քարաշեն մի հատված, իսկ տարածքի ողջ ծառերը հատվել են: Լուսանկարներում ակնհայտ երևում է, որ հայրենի քաղաքային իշխանությունը «խնամքով» ապահովել է այդ շինությունների «անվտանգությունը»:

Ակնհայտ է, որ ամեն բան արվել է այդ շինություններն ամեն ձևով պահելու համար: Այստեղից հարց է առաջանում. եթե բարեկարգվում է ամբողջ տարածը, այդ դեպքում ինչու՞ են դրանք մնացել։ Ու՞մ են պատկանում այդ հատվածները, կամ ինչու են դրանք անձեռնմխելի: Կամ, եթե չեն «կպնում», ուրեմն ամուր «մեջք» կա հետևում:

Ահա այդ ամենը պարզելու համար ArmLur.am-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են տարվում այնտեղ, ու ինչու այդ շինությունները չեն քանդվել, եթե ամբողջ տարածքն է բարեկարգվում:

Վերջինս ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի ծրագրով այդ հասցեում իրականացվում է բակի բարեկարգման աշխատանք և վերջ, ըստ երևույթին՝ պատասխան չտալով մեր հարցերին:

 

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս