ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայր Ձոնիկ Մարգարյանը իր ապրելակերպով թերեւս համալրած կլիներ 450 հազար թոշակառուների շարքերը։ Սակայն հեղափոխությունից հետո Մարգարյանը նշանակվեց Կենտրոնի փոխթաղապետ, այնուհետեւ արդարադատության նախարարությունում զբաղեցրեց «տարատեսակ ՊՈԱԿ-ների» տնօրենի պաշտոնը։ Ամենահետաքրքիրն այն է, որ ունենալով Երեւանում բնակարան (գուցե բնակարաններ)՝ Ձոնիկ Մարգարյանը նաեւ մի բնակարան է փորձում ստանալ պետական ծրագրով` բացառիկ պայմաններում շահելով մատչելի ծրագրով նախատեսված անշարժ գույքը։

Եվ ոչինչ, որ ՀՀ-ում կան բազմաթիվ անօթեւաններ, բռնագաղթված արցախցիներ, այլ կարիքավորներ։
ArmLur.am-ը, փաստական տվյալների առկայությամբ, փորձեց Ձոնիկ Մարգարյանից ճշտել, թե այդ ինչպես է, առանց վիճակահանության կամ վիճակահանությամբ, փորձում ձեռք բերել բնակարան Գրիբոյեդով փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:
Մեր մի քանի զանգերը մնացին անպատասխան, սակայն արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի իշխանություն գալուց հետո նրա ե՛ւ եղբայրը տան տեր դարձավ, ե՛ւ աները։
Նախկիններին «թալանչի» անվանող իշխանությունը, կարծես թե, պոզով-պոչով կոռուպցիայի մեջ է թաթախվում:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս