
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»,- գրել է նա։