Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով կմասնակցի Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայանալիք «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։
Հնդկաստանի սննդի վերամշակման նախարարությունը և կառավարությունը հայտարարել են World Food India 2024-ի երրորդ հրատարակության ամսաթվերը՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 22-ը Պրագատի Մայդանում, Նյու Դելի:
«World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին մասնակցելու համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կնքել է 2 պայմանագիր՝ 8 մլն և 20 մլն դրամ արժողությամբ։
Միայն ցուցահանդեսի տարածքի կառուցապատումն արժեցել է 20 մլն դրամ, իսկ մասնակցությունը 8 մլն դրամ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։
Տաղավարի մոդելավորված տարբերակը ստորև։
Էմմա Միքայելյան