
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին լարված իրավիճակ է Աբովյան համայքի տարածքում Երևան-Սևան մայրուղում գտնվող հայտնի Գայի պոստի մոտակայքում։
Բանն այն է, որ ՆԳՆ ոստիկանությունը փորձում է ճանապարահատվածին հարող տարածքում գտնվող խանութների ավտոկայանատեղիները փակել՝ տարածքում երկաթյա պատնեշներ դնելով։ Տնտեսվարողները դժգոհում են, որ այդպես խաթարվելու է իրենց բնականոն աշխատանքը, հաճախորդները խանութ մտնելիս չեն կարող կայանել մեքենան։
Մանրամասները՝ տեսանյութում: