ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի գայի պոստի մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է, տնտեսվարողներն ակցիա են իրականացնում։
Իսկ այժմ, ArmLur.am-ին հայտնեցին, որ ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Զովք» սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք այդ տեղում անհնազանդության ակցիա են իրականացնում։
Հիշեցնենք, որ պատճառն այն է, որ ոստիկանները փորձում են ճաղավանդակներ տեղադրել ճամփեզրին՝ առանց այդ հատվածում տեղակայված խանութների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու։
Էմմա Միքայելյան