Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ հավելելով.
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ պետք է լինի ներկա գտնվել այն արարողություններին, որոնք տեղի են ունենալու»:
Քրիստինա Մուշեղյան