ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որ գրկել էիք, հասցրեցիք կարդալ. բլից նորանշանակ փոխնախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի մեղայականը:

Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլև շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գևորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գևորգյանը կրծքին սեղմած Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ապա նորաթուխ փոխնախարարը հանդես է եկել մեղայականով, մոտավորապես այն բովանդակությամբ, թե 200 այլ ուսանողների հետ եմ սովորել, նրանցից մեկն էլ Քոչարյանի դուստրն էր, իսկ ես «սրսուռ ՔՊ-ական եմ և շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»:

Այսօր ArmLur.am-ը ԲԴԽ-ում փոխնախարար Սիրվարդ Գևորգյանին հարցեր ուղղեց, թե իր նշանակումը միանշանակ չընդունվեց իշխող քաղաքական թիմի կողմից, Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է եւ էլի մի քանիսը, ինչպես է նա արձագանքում այս վերաբերմունքին:

Հարցրինք՝ Ռոբերտ Քոչարյանի գիրքը գրկելն ու ջերմ լուսանկարը նրա դստեր և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ փաստորեն բացասական ընկալում է առաջացրել ձեր նկատմամբ. շփում կա՞ նրանց հետ և այդքան հեշտ հրաժարվու՞մ է իր ընկերներից հանուն բարձր պաշտոնի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս