Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ը փորձում է ճշտել ՀՀ պաշտոնյաներից՝ մասնակցելո՞ւ են Մայր Տաճարում անցկացվելիք միջոցառումներին։
Մեզ հայտնեցին, որ հրավեր Մայր աթոռից ստացել են, սակայն զբաղված գրաֆիկի պատճառով, դեռ չեն որոշել՝ նախագահը մասնակցելո՞ւ է Մյուռոնօրհնությանը և Տաճարի վերաօծմանը, մասնակցության մասով որոշում լինելու դեպքում, հավելյալ կտեղեկացնեն:
Քրիստինա Մուշեղյան