Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ ճանապարհահատվածում գտնվող բացօթյա տոնավաճառն է։
Տարվա 12 ամիսներին գործող այս շուկայում մեծ խմբականակներով միրգ և բանջարեղեն են վաճառում։
Շուկայից քաղաքացիներն օգտվում են ինչպես իրենց ամենօրյա առևտրի համար , այնպես էլ խանութպաններն են խմբաքանակով միրգ բաջարեղեն գնում ու վերավաճառում։
Շուկայի առևտրականները խիստ դժգոհ են՝ ապրանք կա, բայց գնորդ չկա, ստիպված ավելի էժան են վաճառում։
Օրինակ՝ եթե շուկայում ձմերուկը նախորդ տարիներին 150 դրամ է եղել, հիմա էժանացրել են մինչև 50 դրամ, որպեսզի արագ սպառվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան