Ահազանգ. Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի փոխհատուցման հարցը շարունակում է մնալ չլուծված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ փետրվար ամսից ArmLur.am-ի խմբագրություն Կոտայքի մարզի բնակիչ, ֆերմեր Արարատ Դանիելյանը ահազանգում էր, որ իրենց մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել, ինչից խոզերը համատարած սատկում են, սակայն պետական ոչ մի մարմին ոչինչ չի ձեռնարկվել:

Այս խնդրով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերից շատ ֆերմերներ նույնիսկ ակցիա էին իրականացրել սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի շենքի դիմաց՝ հանդիպելու համար ՍԱՏՄ պետին։

Նաև նշենք, որ ֆերմերները դեմ էին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող խոզերին, քանի որ հնարավոր էր, որ ներմուծվող խոզերն արդեն վարակված լինեին։

Շուրջ 8 ամիս անց ArmLur.am-ի խմբագրություն Արարատ Դանիելյանը կրկին ահազանգում է, որ այսքան ժամանակ անց դեռ ոչ մի փոխհատուցում չի եղել:

Նրա խոսքով՝ ամեն շաբաթ այսօր վաղն են անում և այդպես էլ չեն փոխհատուցում գումարը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչն է փոխհատուցումների հետաձգման պատճառը:

Վերջինս ասաց, որ այո՛, փոխհատուցումը մի քիչ ձգձգվում է, և հինգշաբթի օրը պատրաստվում է հանդիպում ունենալ Էկոնոմիկայի նախարարի հետ:

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս