
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ը փորձում է ճշտել ՀՀ պաշտոնյաներից՝ մասնակցելո՞ւ են Մայր Տաճարում անցկացվելիք միջոցառումներին։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տիգրան Ավինյանն այդ ընթացքում գործուղման է լինելու, այդ պատճառով չի կարողանա ներկա գտնվել միջոցառմանը։
Քրիստինա Մուշեղյան