Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։

Նախագահը ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Մեհր գործակալությունը:

Նախատեսված են Փեզեշքիանի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդիպումներ Միացյալ Նահանգներում բնակվող իրանցիների հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը մեկնարկել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին: Բարձր մակարդակի ընդհանուր քննարկման առաջին օրը նշանակված է սեպտեմբերի 24-ին:




Լրահոս