Ինչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշներ տեղադրվում. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից մեկնաբանել են, թե ինչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ:

«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ գրել էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի գայի պոստի մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է, տնտեսվարողներն ակցիա են իրականացնում։

ArmLur.am-ին հայտնեցին, որ ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Զովք» սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք այդ տեղում անհնազանդության ակցիա են իրականացնում։

Հիշեցնենք, որ պատճառն այն է, որ ոստիկանները փորձում են ճաղավանդակներ տեղադրել ճամփեզրին՝ առանց այդ հատվածում տեղակայված խանութների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու։




Լրահոս