ԱՄՆ հովանու ներքո իրականացվող «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հմտությունների էքսպո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրեն Թորի Գոուդը մասնակցեց Սիսիանում տեղի ունեցած հմտությունների էքսպոյին, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության հովանու ներքո իրականացվող «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:

«Միջոցառումը նպատակ ունի նպաստել կանանց և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։

Շուրջ 50 մասնակից ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ կապ հաստատելով պոտենցիալ սպառողների հետ և լսելով այցելուների կարծիքներն ու գնահատականները»,- նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս