Armenian text to speach

Կիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7. լրագրող Ոսկան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է․

«Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրից վկայական ունեցող ընդհանուր թվով 58 տների, հողերի համար պետական բյուջեից տրվել են դրամական փոխհատուցումներ։ Հայտնի չէ, թե պետբյուջեի ո՞ր հոդվածներից, ի՞նչ սկզբունքով են հատկացվել այդ գումարները, որոշվել գումարների չափերը, դա արվել է կառավարության գաղտնի որոշմամբ։

Այդ գործով զբաղվում է Տավուշի մարզպետարանը՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, ով հանձնված հողերի տերերի հետ անձամբ է սակարկում հատկացվելիք գումարների չափերը։ Մինչդեռ այդ հողերը ոչ միայն Կիրանցի բնակիչներին են պատկանում, այլ՝ ՀՀ-ին, որի «հպարտ քաղաքացիների»՝ 3 միլիոն վարչապետերի կարծիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցրել, հաշվի չի առել։

Ազատամարտոմ զոհված հարազատներ ունեցող Կիրանցի 11 ընտանիքներ համաձայն չլինելով հերոսների արյունով պաշտպանված հողերի հանձնմանը՝ հրաժարվել են դրամական փոխհատուցումից։ Կիրանցից տեղեկացա, որ նրանց թիվը նվազել, հասել է 7-ի։




Լրահոս